Рубрика: Հեռավար ուսուցում, Ուսումնական աշուն, մայրենի

Իմ ամառը

Ես շատ եմ սիրում ամառը։ Ամռանը հանգստանում ենք և կարող ենք անել ինչ չենք հասցրել դասերի ընթացքում։ Ամռանը շատ լավ օրեր եմ ունեցել և բազմաթիվ ձեռքբերումներ։ Առանց ձեռքերի հեծանիվ վարելը իմ ձեռքբերումներից է։ Հայրիկս մի օր ինձ անակնկալ մատուցեց, նա իմ և եղբորս համար նոր հեծանիվներ էր գնել։ Այդ օրը իմ անմոռանալի օրերից էր։ Բազմաթիվ և հետաքրքիր ֆիլմեր եմ դիտել։ Ինձ մոտ տպավորվել է «Անտեսանելի կողմը» ֆիլմը։ Շատ չեմ ճամփորդել։ Գնացել եմ պապիկիս գյուղ։ Այնտեղ օգնել եմ պապիկիս, միրգ եմ հավաքել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, լողացել ենք լողավազանում։ Մի օր պապիկիս հնդկահավերը փախել էին բնից և կերել էին այգու ծաղիկները։ Ես կարոտել եմ դպրոցս, ընկերներիս և ուսուցիչներիս։ Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը «Հայկն ու Բելը» առասպելն է։ Այն նմանացնում եմ «Սասունցի Դավիթ» էպոսին։ Իմ ամառը անցել է հետաքրքիր, գույնզգույն, զվարճալի։

Оставьте комментарий