Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Բնության թանգարան

Այսօր  մենք  գնացել  էինք  Բնության  թանգարան:  Էքսկուրսավարը  պատմեց  Հայաստանում  բնակվող  կենդանիների,  թռչունների,  գեղեցիկ  բնության,  քարերի  մասին: Մենք  տեսել  ենք  տարբեր  կենդանիների՝  եղնիկների,  հովազների,  գայլերի,  թիթեռների,  արծիվների,  անգղերի,  արջերի,  աղվեսների,  քարայծների,  վայրի  խոզերի,  թունավոր  օձերի,  կարիճների  չորացրած  նմուշներ: Կար  տարբեր  տեսակի  քարեր: Բարի  մարդիկ  իրենց  անձնական  հավաքածուները  նվիրել  էին  թանգարանին: Ինձ  համար  շատ  հետաքրքիր  էր,  որովհետև  տեսա   այդ  կենդանիներին  այդքան  մոտ:

thumbnail__private_var_mobile_Containers_Data_Application_75C28754-5311-4632-9498-BFCB9C4585DF_tmp_7FBACDEC-ADEF-4283-A6EE-1B61A3AD0CAD_Image (1).jpg

Рубрика: Ես և շրջակա

Ծառեր

Ծառն  ունի  ճյուղեր,  արմատներ  և  բուն: Ամենաերկար  ապրող  ծառը  բաոբաբն  է: Պտուղ  տվող  ծառերն  են՝ տանձենին,  թզենին,  խնձորենին,  դեղձենին,  սալորենին,  ծիրանենին  և  այլն:Սեկվոյա  ծառը  ամենահաստ  և  ամենաերկար  ծառն  է: Սա  սեկվոյա  ծառն  է:

սեկվոյա

 

Рубрика: մայրենի, Ընթերցարան

Գայլն ու Առյուծը

Լինում  են,  չեն  լինում  մի  Գայլ  ու  Առյուծ  են  լինում: Նրանք  ապրում  էին  մահճակալի  տակ: Առյուծը  շատ  էր  սիրում  միս  ուտել,  Գայլը  նույնպես  միս  էր  սիրում  ուտել: Նրանք  մտերիմ  ընկերներ  էին: Այդ  սենյակում ապրում  էր  մի  տղա : Նրա  անունը  Արմեն  էր:  Արմենն  ամեն  օր  նրանց  համար  միս  էր  նկարում  և  դնում  էր  մահճակալի  տակ: Երևակայական  Առյուծն  ու  Գայլը  ուտում  էին  երևակայական  միսը  և  հագենում: Մի  օր  Արմենը  դպրոցից  ուշ  եկավ  տուն: Առյուծն  ու  Գայլը  նեղացել  էին  Արմենից,  որովհետև  սոված  էին  մնացել: Արմենը  ներողություն  խնդրեց  նրանցից  և  ասաց,  որ  ինքն  էլ  սոված  կմնա: Ընկերները  հաշտվեցին,  և  Արմենը  ավելի  ուշադիր  էր  նրանց  նկատմամբ:

S

Рубрика: English

My favorite sports game

I  like  play  football. I can  play  basketball  and  play  volleyball,  too. But  my  favorite  sports game is  swimming.  And  every  day  in  the  morning  I  ride  a  bike.  I  can’t  skip

 

Рубрика: մայրենի

Չղջիկն ու լուսինը

Մի  օր  Չղջին  ասում  է.

— Լուսի՛ն,  ինչու՞  ես  դու  գիշերը  գալիս,  իսկ  առվոտյան  գնում:

— Արևն  է  գալիս,  որովհետև  ես  գիշերվա  թագավորն  եմ,  իսկ  արևը  լույսի  թագավորն  է:

— Լուսին,  արի՛  ընկերանանք:

— Արի՛:  Չղջիկն  ու  Լուսինը  ընկերացան,  և  նրանք  ուրախ  ընկերներ  դարձան:

 

Рубрика: Երգ

Անդաստան

Չորրորդ տուն                 49FA38C9-7382-4AF6-8F82-C664162E4F92
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստները։

պտղաբերում- պտղաբերելը:

փեթակ- հատուկ ձևով պատրաստված արկղ կամ կողով, որի մեջ մեղուներ են պահում:

հորդել-հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել:

սիրերգություն- սիրերգելը, սեր երգելը:

2. Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

գինի- գինիներ

մեղր- մեղրեր

հարս- հարսներ

աշխարհ- աշխարհներ

3. Գրի՛ր բառեր (5 բառ), որոնք կազմված են  -ություն ածանցով։

մայրություն, կուրություն, խաղաղություն, պտղաբերություն,  վախկոտություն:

4. Պատմի՛ր բանաստեղծության քառատողը։

Հարավային  կողմում  թող  ծառերը  բերք  տան,  համեղ  մեղր  փեթակներում  լինի, հարսները  թխեն  համեղ  լավաշ,  թող  սիրեն  բոլորը  իրար:

ո

Рубрика: մայրենի

Մկների ժողովը

Մի  Մկստան  է  լինում: Այդ  Մկստանում  մկները  ժողով  են  անում  և  որոշում  են  կատվի  վզից  զանգ  կախել: Ալոն ասում է, որ չի տանի: Բալոն մերժում է: Չալոն  ասում   է՝  ոտքը  կոտրած  է: Մստոն  ասում  է, որ  կարճ  է: Փստոն  ասում  է, որ իրեն  չեն  խղճում: Համբոն  ասում  է՝  ինքը  հիվանդ  է: Չամբոն  ասում  է, թե  բա  որ  տանի,  կատուն  իրեն  կուտի: Ասում  են,  որ  երկու  մուկ  գնան,  զանգը  կախեն  կատվի  վզից: Ջոջը զայրացավ և հեռացավ:

Սաֆարյան Դավիթ

Рубрика: մայրենի

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Մի  օր  երազում  ես  հայտնվել  էի  երկրում,  որտեղ  ամեն  ինչ  ուրիշ  էր: Այդ  երկրում  գրախանութում  հաց  էին   վաճառում,  իսկ  հացատանը՝  գրենական  պիտույքներ: Այստեղ  ամեն  ինչ  թարս  էր: Ինձ  համար  անսովոր  էր,  բայց  ես  հաղթահարեցի  և  ընտելացա  այդ  պայմաններին: Առավոտյան  երբ  արթնացա  տանը  հաց  չկար: Ես  շտապեցի  մոտակա  գրախանութ  հաց  գնելու: Գրախանութից  շփոթված  դուրս  եկա,  հացատնից  հաց  գնեցի  և  վերադարձա  տուն: Ես  տպավորված  էի  իմ  զարմանալի  երազով: