Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

30.09.2020

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=50x40x42=84000

Բ. 40 x 48 x 25=40x25x48=48000

Գ. 40 x 70 x 50=40x50x70=140000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=720000

80x2x90x50=80x90x2x50=7200×1000=720000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7=3817

  1. 9324-8872=452
  2. 3265:5=653
  3. 452×7=3164
  4. 653+3164=3817

Բ) 3264 : ( 160 : 20) : 8=51

  1. 160:20=8
  2. 3264:8=408
  3. 408:8=51
  1. Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:

Լուծում

  1. 5x4x3=60
  2. 60:4=15

Պատ․՝ 15

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի

Կոմիտաս

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:

Լեցուն-լի, լցված:

սաղարդ,սաղարթ-ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը:

սարսել-սոսկալ, սարսափել, սարսռալ, ցնցվել, սասանվել:

դարսել-շարել իրար վրա:

սնավ-սնունդ տալ, կերակրել:

  • Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:

Բանստեղեղթության մեջ նկարագրված է աշունը։

  • Վերնագրիր բանաստեղծությունը:

Աշուն

  • Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:

Հյուրասեր աշուն

Գույնզգույն աշուն

Ցրտաշունչ աշուն

  • Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

29.09.2020

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

  • Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12500 + 148+2500+52=12500+2500+148+52=15200

1526+1780+474+220=474+1526+220+1780=4000

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:
  1. 48+18=66
  2. (66+48)x2=228
  3. 66×48=3168

P=228մմ

S=3168մմ2

  • Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

(2400 : 40+20) x 5 – 400=0

  1. 2400:40=60
  2. 60+20=80
  3. 80×5=400
  4. 400-400=0

4500 : (90 – 40) x 7 — 630=0

90-40=50

4500:50=90

90×7=630

630-630=0

  • Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ: 20-ով
Рубрика: Русский язык, Ուսումնական աշուն

Домашняя работа

Упр. 1

Вьюга ветер путешественник

метель плащ художник

ураган снег охотник

планета роса луч

буря дождь волшебник

Упр. 2

Солнечные лучи греют планету Землю.

Арман поспорил со своим другом, кто побежит быстрее.

Плоды деревьев были повреждены сильными морозами.

Я ехал по дороге в Дилижан.

« Какая пасмурная погода»,-варчал медведь.

Король был закутан в красный плащ.

Упр. 3

сильный-слабый

маленький-большой

тёплый-холодный

злой-добрый

сухой-вложный

низкий-высокий

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի

Հայերեն թարգմանած առաջին նախադասությունը

Տառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն  է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
հանճարոյ— հանճարի

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը
 գրավոր փոխադրիր:
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ խոսքերը հանճարի։

Рубрика: Հայրենագիտություն, Ուսումնական աշուն

Հայաստանն իմ հայրենիքն է․ թեստային աշխատանք

Լրացրեք բաց թողնված բառերը՝

  1. Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի  անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան : Իսկ մենք բոլորս Հայկ Նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:
  2. Հայաստանի մայրաքաղաքը Երևանն  է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից:
  3. Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին  և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը-Թբիլիսի, Թուրքիա-Անկարա, Ադրբեջան-Բաքու և Իրան-Թեհրան։
  4. Հայաստանի Հանրապետության մարզերը՝ 10 են։ Դրանք են՝ Արագածոտն-Աշտարակ, Արարատ-Արտաշատ, Արմավիր-Արմավիր, Գեղարքունիք-Գավառ, Լոռի-Վանաձոր, Կոտայք-Հրազդան, Շիրակ-Գյումրի, Սյունիք-Կապան, Վայոց ձոր-Եղեգնաձոր, Տավուշ-Իջևան։
Рубрика: English, Ուսումնական աշուն

My family

My family consists of six people. They are grandfather, grandmather, father, mother, brother and I. I have brader. My brother is twelve years old. My brother and I love to swim and ride a bicycle. I want to play the guitar. My brother sings well.

Рубрика: Ուսումնական աշուն, Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Սևան

Ես ընկերներիս, ընկեր Մարինեի և ընկեր Իվետայի հետ ճամփորդեցի Սևան։ Մենք գնացինք Սևանի սբ․ Հրեշտակապետաց եկեղեցի։ Այն շատ փոքր եկեղեցի էր։ Կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պերոսյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր ծնողների։ Եկեղեցում արտասանել ենք Տերունական աղոթքը և երգել ենք։ Այնուհետև գնացինք Սևանի բուսաբանական այգի։ Այգում կային բազմատեսակ բույսեր, ալոճ, խնձոր, ելակ և մի ծաղիկ կար, որն ուներ շան բերանի տեսք և այդպես էլ կոչվում էր շան բերան։ Հետո հաղթահարեցինք Մաշտոցի բարձունքները։ Լանջերին արտասանել ենք Թումանյանի Գետակ բանաստեղծությունը։ Այտեղ կար մի աղբյուր, որը բուժիչ հատկություն ուներ։ Վերջապես գնացին Սևանա լճի ափ։ Մենք մի քանի ընկերներով չլողացինք։ Հետաքրքիր ճամփորդություն էր։

Рубрика: Ուսումնական աշուն, Բնագիտություն

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Տնտեսության մեջ օգտագործվում են ոսկի, երկաթ, արծաթ, պղինձ, փայտ, նաֆթ, գազ, բազալտ, հանքային ջուր, բենզին, սնդիկ և այլն։

Օգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի՝

  • վառելիքային
  • մետաղային
  • ոչ մետաղային

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Կահույքը պատրաստում են կահույքագործները փայտից։ Սպասքը պատրաստում են մետաղից, կերամիկայից, ապակուց, պլաստմասսայից, փայտից։ Տունը կառուցում են շինարարները տուֆից և այլ տեսակի քարերից։ Ջերմաչափերը պատրաստում են սնդիկից։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բնության նկատմամբ պետք է հոգատարություն ցուցաբերել, որ մարդը շարունակի ապրել բնության մեջ և օգտվի բնության բարիքներից։ Ես չեմ աղտոտում իմ շրջակա միջավայրը, չեմ կոտրում և վնասում ծառերը, այլ մշակում, ջրում ու խնամում եմ դրանք։

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

25.09.2020

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5= 323596

  1. 4300-1200=3100
  2. 3100:5=620
  3. 324216-620=323596

Բ. 2154-55 x (42240 : 60-704)= 2154

  1. 42240:60=704
  2. 704-704=0
  3. 55×0=0
  4. 2154-0=2154
  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 = 524024

Բ. 1180 x 340=401.200

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)= 564.200

  1. 3400-3300=100
  2. 5642×100=564200

Բ. 9999 : ( a – 3391)= 1111

  1. 3400-3391=9
  2. 9999:9=1111
  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-(600-500)×5=100

  1. 600-500=100
  2. 100×5=500
  3. 600-500=100

Բ. 600-(300-500 : 5) = 400

  1. 500:5=100
  2. 300-100=200
  3. 600-200=400