Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի

Մեսրոպ Մաշտոց

1.Բացատրիր հետևյալ բառերը՝

հիմնադիր- որևէ ուսմունքի՝ ուղղության՝ կազմակերպության՝ պետական կարգի ևն հիմքը դնողը՝ ստեղծողը՝ հիմնադրողը:
վախճանվել- մեռնել։
պաշտոնավարել- Պաշտոն վարել՝ կատարել, որևէ պաշտոնով ծառայել:
արքունիք- Արքայի պալատը:
համակրել- Հավանել, հոգեկան հակում ունենալ մեկի նկատմամբ, սիրել:
ճգնավորություն- Ճգնավոր լինելը, ճգնավորի կյանքը:
մենակեցություն- Մենակեցական կյանք:
քարանձավ- Ժայռի մեջ գտնվող անձավ, քարայր:
անթերի- Առանց թերության, կատարյալ:
կենսագիր- Կենսագրություն գրող, մեկի կենսագրությունը շարադրող անձ:

2.Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

Թարգմանիչ-ք լսում ենք, գ գրում, Վարդան-թ լսում ենք, դ գրում, ընդունել-թ լսում ենք, դ գրում, հոգևոր-ք լսում ենք, գ գրում, ճգնավորություն-ք լսում ենք, գ գրում, այնուհետև-եվ լսում ենք, և գրում, մտահոգված-ք լսվում ենք, գ գրում, ժողովուրդ-թ լսում ենք, դ գրում, կարդալ-թ լսում ենք, դ գրում, արդեն-թ լսում ենք, դ գրում, միանգամայն-ք լսում ենք, գ գրում։

3.Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար Մաշտոցի մասին:

Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։ Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։ Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ:

4.Ի՞նչ նոր բառեր սովորեցիր այս տեքստից:

Ես բազմաթիվ և հետաքրքիր բառեր սովորեցի այս տեքստից։

Ճգնավորություն, մտատանջություն, ձեռնամուխ, կենսագիր, մենակեցություն։

Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի

Մեսրոպ Մաշտոց

mesropmashtoc_3

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ + Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: + Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։ — Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: + Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ + Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։ +

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։ —
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։ +

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ ? Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: + Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ: —
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։ +

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ + Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։ +

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ: — Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ + Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ + Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։ +

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը: + Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: +

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը: +

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը: +

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվին Տարոն գավառի  Հացեկաց  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես զիվորական գրագիր : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի  երաշխավորությամբ  և Վռամշապուհ արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, Եդեսիա քաղաքներում: 405  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք:

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

24.09.2020

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1258+140:70+50x 3-36= 1374

  1. 140։70=2
  2. 50×3=150
  3. 1258+2=1260
  4. 1260+150=1410
  5. 1410-36=1374

4078 x 7 — 204 : 6 + 777 : 3 = 28253

  1. 4078×7=28546
  2. 204։6=34
  3. 777։3=259
  4. 28546-34=28512
  5. 28512-259=28253
  1. Հայկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 20000 դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն պետք է վաճառողը վերադարձնի նրան:
Անվանումը1 կգ-ի արժեքը
Տավարի միս2500 դրամ
Խոզի միս3500 դրամ
Հավի միս1800 դրամ
Երշիկ1200 դրամ
Լուծում
  1. 2500×3=7500
  2. 1800×2=3600
  3. 7500+1200+3600=12300
  4. 20000-12300=7700

Պատ․՝ 7700 դր․

  1. Փորձիր կռահել, թե որ թիվը պետք է գրված լինի դատարկ վանդակում.
12510075
18810012
Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի

Առաջադրանքներ

1.Կետադրիր:
Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է, պարում, խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը, ճպուռը մնում է տխուր, անօգնական: Նա դիմում է մրջյունին, խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:

  1. Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է- լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում- հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում- վարորդ
մարդ, որը ճամփա է գնում- ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է- առաջնորդ
մարդ, որը որս է անում- որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով- անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում- գնորդ

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ինչ ցանես, այն էլ կհնձեց։
Ով ինչ անի, իրեն կանի։

Рубрика: Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն, Ուսումնական աշուն

Նախագիծ 1.Զույգ և կենտ թվեր

Զույգ թվերը այն թվերն են, որոնք բաժանվում են երկուսի։Մնացած թվերը կենտ են։

Առաջադրանք 1. Լրացրու՛ աղյուսակը։

Զույգ թիվԿենտ թիվհաշվիր  գումարըԻնչ թիվ ստացար, զույգ,թե կենտ
 22 33 55 կենտ
 48 13 61 կենտ
 64 57 121 կենտ
 82 71 153 կենտ
 114 111 225 կենտ
 128 163 291 կենտ
 126 143 269 կենտ
 268 159 427 կենտ
 812 123 935 կենտ
 624 711 1335 կենտ

Առաջադրանք 2. Լրացրու՛ աղյուսակը։ 

Զույգ թիվԶույգ թիվհաշվիր  գումարըԻնչ թիվ ստացար, զույգ,թե կենտ
 124 264 388 զույգ
 268 524 792 զույգ
 342 722 1064 զույգ
 844 112 956 զույգ
 654 214 868  զույգ
 684 222 906 զույգ
 164 244 408 զույգ
 652 444 1096 զույգ
 118 666 784 զույգ
 228 132 360 զույգ

 Առաջադրանք 3. Լրացրու՛ աղյուսակը։

Կենտ թիվԿենտ թիվհաշվիր  գումարըԻնչ թիվ ստացար, զույգ, թե կենտ
 111 723 834 զույգ
 421 517 938 զույգ
 323 767 1090 զույգ
 223 621 844 զույգ
 661 119 780 զույգ
 555 121 676 զույգ
 661 449 1110 զույգ
 443 567 1010 զույգ
 333 611 944 զույգ
 777 127 904 զույգ


Հետևելով վերը նշված  աղյուսակների երրորդ սյանը, ինչ կարող ես ասել՝

ԹիվթիվԳումարը նշիր համապատասխան գույնովտարբերությունը նշիր համապատասխան գույնով
Զույգ թիվԶույգ թիվզույգ զույգ
Կենտ թիվԶույգ թիվ կենտ կենտ
Կենտ թիվԿենտ թիվ զույգ զույգ
Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

23.09.2020

Թեմա՝ գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=125477

5100:5x 40:20=2040

33600:60:70×22=176

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24= 2տ․ + 4մ․
  • 267= 2հ․ + 6տ․ + 7մ․
  • 3254= 3հզ․ + 2հ․ + 5տ․ + 4մ․
  • 10201= 1տհզ․ + 0հզ․ + 2հ․ + 0տ․ + 1մ․
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

5 մ = 500 սմ

35 դմ = 350 սմ

25մ 7 սմ = 2507 սմ

4 մ 5 դմ 6 սմ = 456 սմ

Մետրով

5 կմ = 5000 մ

23 կմ 235 մ = 23235 մ

318 կմ 16 մ = 318016 մ

400 կմ 4 մ = 400004 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

Լուծում

  1. 12×2=24

Պատ․՝ 24 կգ խնձոր

Рубрика: Հայրենագիտություն, Ուսումնական աշուն

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Հայրենի տունը, որ կառուցում են իրենց տները հայրենիքում։ Մեր հայրենիքը Հայաստանն է։

  • Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Հայկ Նահապետը երբ հաղթեց բռանակալ Բելին մեր երկիրը նրա անունով կոչվեց Հայք։ Այսօր կոչվում է Հայաստանի Հանրապեություն, կրճատ Հայաստան։

  • Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:

Այսօր կոչվում է Հայաստանի Հանրապեություն, կրճատ Հայաստան։ Հայաստանի հարևան պետություններն են՝ Վրաստան-Թբիլիսի, Թուրքիա-Անկարա, Ադրբեջան-Բաքու, Իրան-Թեհրան։

  • Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է։ Այն հիմնել է Արգիշտի Առաջինը Ք․ա․ 782թ․ ։

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

Թիվ։ Թվի բնութագրումը

22.09.2020

257426

առաջադրանքներ

բնութագրիր թվերի յուրաքանչուրը

4625, 45752, 725228

4625-ունի չորս նիշ, պարունակում է 4 հազարյակ, այդ թվի հարյուրավորները 6-ն է։

45752-ունի 5 նիշ, պարունակում է 5 հազարյակ, պարունակում է 7 հարյուրյակ, պարունակում է 2 միավոր։

725228-ունի վեց նիշ,

4324+2676=7990

Հայկը ձմերուկի համար վճարել է 1400դր․ , իսկ սեխի համար 2անգամ պակաս։ Որքան է վճարել այդ գնումների համար։

  1. 1400:2=700դր․ ( սեխ 700դր․)
  2. 1400+700=2100դր․

Պատ․՝ 2100դր․

Գրիր այն վեցանիշ թիվը որի, միավորը երկուս է, հարյուրավորը 0, իսկ մյուս բոլոր թվանշաները 6: 666062

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

Առաջադրանքներ

  1. Բնութագրե՛ք տրված թվերից յուրաքանչյուրը․ 462 3245 46560 25602 256982 462-եռանիշ թիվ է, թվի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան, զույգ թիվ է,

2-ը ցույց է տալիս, որ այդ թվի միավորների կարգում
(1-ին կարգ) կա 2 միավոր,

6-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասնյակների կարգում
(2-րդ կարգ) կա 6 տասնյակ,

4-ը ցույց է տալիս, որ այդ թվի հարյուրյակների կարգում
(3-րդ կարգ) կա 4 հարյուրյակ:

3245-քառանիշ թիվ է, թվի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան, կենտ թիվ է,

5-ը ցույց է տալիս, որ այդ թվի միավորների կարգում
(1-ին կարգ) կա 5 միավոր,

4-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասնյակների կարգում
(2-րդ կարգ) կա 4 տասնյակ,

2-ը ցույց է տալիս, որ այդ թվի հարյուրյակների կարգում
(3-րդ կարգ) կա 2 հարյուրյակ,

3-ը ցույց է տալիս, որ այդ թվի հազարյակների կարգում(4-րդ կարգ)
կա 3 հազարյակ:

46560-հնգանիշ թիվ է, թվի գրության մեջ կրկնվող թվանշաններ կան, զույգ թիվ է,

0-ը ցույց է տալիս, որ այդ թվի միավորների կարգում
(1-ին կարգ) կա 0 միավոր,

6-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասնյակների կարգում
(2-րդ կարգ) կա 6 տասնյակ,

5-ը ցույց է տալիս, որ այդ թվի հարյուրյակների կարգում
(3-րդ կարգ) կա 5 հարյուրյակ,

6-ը ցույց է տալիս, որ այդ թվի հազարյակների կարգում(4-րդ կարգ)
կա 6 հազարյակ,

4-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասհազարյակների
կարգում(5-րդ կարգ) կա 4 տասհազարյակ։

25602-հնգանիշ թիվ է, թվի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան, զույգ թիվ է,

2-ը ցույց է տալիս, որ այդ թվի միավորների կարգում
(1-ին կարգ) կա 2 միավոր,

0-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասնյակների կարգում
(2-րդ կարգ) կա 0 տասնյակ,

6-ը ցույց է տալիս, որ այդ թվի հարյուրյակների կարգում
(3-րդ կարգ) կա 6 հարյուրյակ,

5-ը ցույց է տալիս, որ այդ թվի հազարյակների կարգում(4-րդ կարգ)
կա 5 հազարյակ,

2-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասհազարյակների
կարգում(5-րդ կարգ) կա 2 տասհազարյակ։

256982-վեցանիշ թիվ է, թվի գրության մեջ կրկնվող թվանշաններ կան, զույգ թիվ է,

2-ը ցույց է տալիս, որ այդ թվի միավորների կարգում
(1-ին կարգ) կա 2 միավոր,

8-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասնյակների կարգում
(2-րդ կարգ) կա 8 տասնյակ,

9-ը ցույց է տալիս, որ այդ թվի հարյուրյակների կարգում
(3-րդ կարգ) կա 9 հարյուրյակ,

6-ը ցույց է տալիս, որ այդ թվի հազարյակների կարգում(4-րդ կարգ)
կա 6 հազարյակ,

5-ը ցույց է տալիս, որ այդ թվի տասհազարյակների
կարգում(5-րդ կարգ) կա 5 տասհազարյակ,

2-ը ցույց է տալիս, որ հարյուրհազարյակների կարգում
(6-րդ կարգ) կա 2 հարյուրհազարյակ։

  1. Գրիր այն հնգանիշ թիվը, որի՝ .
    • միավորը 3 է, տասնավորը՝ 7, հարյուրավոր՝ 8, հազարավորը՝ 5, տասհազարավորը՝ 2: 25873
    • տասնավորը 0 է, հազարավորը՝ 7, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3: 37303
    • հարյուրավորը 5 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1: 18511
  2. Լուծիր՝
    • Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 125-ով: Որքան է այդ թվերի տարբերությունը: 125
    • Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 753-ով: Որքանով է փոքրը մեծից փոքր: 753-ով
    • Երկու թվերի քանորդը 3 է: Քանի անգամ է մեծը փոքրից մեծ: 3 անգամ
  3. Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով՝
    8 հազ. + 2հ. +3տ.+7մ.=8237
  4. Գրիր այն թիվը, որը կազմված է՝
    • 8 հազարյակից, 2 հարյուրյակից և 6 միավորից: 8206
    • 4 տասհազարյակից, 9 հազարյակից և 6 միավորից: 49006
    • 3 հարյուրհազարյակից, 5 հազարյակից և 7 միավորից: 305007
  5. Որքանով կմեծանա 123 թիվը, եթե նրա գրության երրորդ կարգում գրված
    թվանշանը փոխարինենք 7-ով: 600-ով
  6. Որքանով կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7
    թվանշանը: Գրիր օրինակներ: 7365-365=7000, 7000-ով
  7. Հայկը ձմերուկի համար վճարել է 1400 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ
    պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

Լուծում

  1. 1400:2=700
  2. 1400+700=2100

Պատ․՝ 2100դր․

  1. «Հին աշխարհի յոթ հրաշալիքները» գիրքն արժե 3000 դրամ: Այն 900 դրամով
    թանկ է Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» գրքից: Որքա՞ն արժեն
    այդ երկու գրքերը միասին:

Լուծում

  1. 3000-900=2100
  2. 3000+2100=5100

Պատ․՝ 5100 դր․

  1. Եթե Կարենին տանք այնքան կոնֆետ, որքան ունի նա, և էլի մեկ կոնֆետ, ապա
    կունենա 25 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունի կարենը:

Լուծում

  1. 25-1=24
  2. 24:2=12

Պատ․՝ 12 կոնֆետ