Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022

Բազմիմաստ բառեր

Բազմիմաստ բառերը արտահայտում են մեկից ավելի իմաստներ

տուն-1. բնակվելու շենք, 2. գերդաստան, ընտանիք, 3. ոտանավորի քառատող
ակն- 1. աչք, 2. ջրի ակունք
գիր-1. տառ, 2. այբուբեն, 3. գրություն, 4. կախարդություն

Կազմիր նախադասություններ տրված բազմիմաստ բառերի իմաստներով:
Մտածիր և գրիր այլ բազմիմաստ բառեր։

Իմ ընկերը դպրոցից հետո գնաց տուն։

Մեր տունն ունի հին պատմություն և բազմանդամ է։

Ընկեր Մարինեն հանձնարարել է սովորենք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության երրորդ տունը։

Ես ակն ով եմ տեսնում։

Հրազդան գետի ակունքն է Սևանա լիճը։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերեն գրերը։

Рубрика: Մաթեմատիկա 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

30.09.2021

  1. Ստուգե՛ք հավասարությունը.
  • 11 x (8 x 9) = (11 x 8) x 9

8×9=72

11×72=792

11×8=88

88×9=792

792=792

  • 27 x ( 5 x 6 ) = ( 27 x 5 ) x 6

5×6=30

27×30=810

27×5=135

135×6=810

810=810

  1. Օգտվելով բազմապատկման զուգորդական օրենքից հաշվեք առավել հարմար եղանակով.
  • 38 x 24 x 5

38x(24×5)=4940

  • 72 x 6 x 0

72x(6×0)=0

  • 15 x 4 x 11

(15×4)x11=660

  1. Օգտագործելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 2 x 30 x 5

(11×30)x(2×5)=3300

  • 6 x 4 x 5 x 6

(6×6)x(4×5)=720

  • 17 x 8 x 4 x 5

(17×4)x(8×5)=2800

Рубрика: English 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

The lion and the mouse

A lion was asleep in the sun one day. A little mouse
came out to play. The little mouse ran up the lion’s
neck and slid down his back. The lion caught him
with a great big smack!
‘I’m going to eat you!’ the lion roared, his mouth open wide.
‘No, no, please don’t!’ the little mouse cried. ‘Be kind to me and one day I’ll
help you.’
‘I’m a lion! You’re a mouse! What can you do?’ The lion laughed, very hard,
and the mouse ran away.
But the mouse was out walking the very next day. He heard a big roar, and
squeaked when he saw the king of the jungle tied to a tree. But the mouse
had a plan to set him free. The mouse worked quickly and chewed through
the rope.
The lion said, ‘Oh little mouse, I had no hope. You were right, little mouse –
thank you, I’m free. You’re the best friend there ever could be!’

Рубрика: Մաթեմատիկա 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

29.09.2021

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=84000

50x40x42=84000

Բ. 40 x 48 x 25=48000

40x25x48=48000

Գ. 40 x 70 x 50=140000

50x40x70=140000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=720000

3. Երկու ընկեր խանութ գնացին: Երկուսն էլ պիտի գնեին 5-ական կիլոգրամ բրինձ և 4-ական կիլոգրամ մակարոն: Առաջինը նախ գնեց բրինձը, ապա մակարոնը, իսկ երկրորդը ընդհակառակը: Ճի՞շտ է արդյոք, որ ընկերները գնումների համար ծախսեցին միևնույն գումարը: Պատասխանը հիմնավորե՛ք:

Այո, ճիշտ է, որովհետև նույն քանակությամբ են ուզել։

4. Գտենք այն թիվը, որը *-ի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն:

  1. 120:30=3+1
  2. 6x20=240:2
  3. 54:18=24:8

5. Կատարեք գործողությունները

( 71+ 132342:14)+(1546-847:121)=11063

132342:14=9453

9453+71=9524

847։121=7

1546-7=1539

9524+1539=11063

6. Գտե՛ք օրինաչափությունը և ավելացրեք ևս երեք անդամ.

14, 29, 59, 119, 239, 479, 959

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, Ընտրությամբ գործունեություն 2021-2022

Ընտրություն

  • Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:

մեկին վանդակով են տվել

  • Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից
    յուրաքանչյուրը:

2 ժամ

  • Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք
    կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:

10 տարեկան

  • Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

4 ամիս

  • Ո՞ր 4 տառանց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:

սխալ

  • Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելու: Ինչի՞ մասին է խոսքը:

այսօր

  • Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:

100-80=20

  • Վաճառականն ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով,
    այնուհետև զղջաց ու հետ գնեց այն 9 դրամով: Որքա՞ն կազմեց նրա շահույթը:

զրո դրամ

Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

23 խնդիր


Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

7 օր հետո

  • Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն:
    Կարո՞ղ է այդպես պատահել:

կարող է

  • Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:

մարդը ցածրահասակ է

Ի՞նչն է դա:

  • Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց: Ինչպե՞ս դա պատահեց: Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել պատասխանները:
    Օգնի՛ր նրանց:

մեկին զամբյուղով են տվել

  • Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:

գրատախտակ

Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:

համակարգիչը

Рубрика: Մաթեմատիկա 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

28.09.2021

  1. Օգտվելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
    • 57+60+40=

57+(60+40)=157

  • 101+999+1001=

101+(999+1001)=2101

  • 333+6667+1992=

(333+6667)+1992=8992

  • Կրառելքվ գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
    • 654+17+346+250+750=

(654+346)+(250+750)+17=2017

  • 2059+2311+441+689+14=

(2059+441)+(2311+689)+14=5514

  • Ինչպե՞ս կփոխվի երկու գումարելիների գումարը, եթե նրանցից մեկը մեծացնենք 38-ով, իսկ մյուսը՝ 83-ով:

121-ով կեմեծանա

  • Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրոդրում՝ երկրորդից 112 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում:

Լուծում

  1. 256+80=336
  2. 336+112=448

Պատ․՝ 448 էջ

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022

Նամակ ընկերոջս

Բարև իմ լավ ընկեր։

Մի քանի շաբաթ քեզ չտեսնելուց հետո որոշեցի նամակ գրել, պատմել իմ մասին, դպրոցի մասին։ Մեր դպրոցում շատ լավ է։ Մեր երգի դասարանը կիսել են երկու մասի։ Մի մասը մեր դասարանն է։ Տիկին Զոյան այլևս չի աշխատում մեր դպրոցում։ Երգի դասարանը տանիքում է։ Դասերը շատ հետաքրքիր են։ Եղանակը ցրտում է։ Ես գնում եմ տրոնբոնի։ Տրոնբոնը փողային գործիք է։ Այն տարբերվում է մյուս փողային գործիքներից, որովհետև այն նվագելու համար պետք է լավ լսողություն ունենաս։ Այդ գործիքի վրա նոտաներ չկան։ Նաև երաժշտական դպրոցում երաժշտական գրականություն եմ անցնում։ Սպասում եմ պատասխան նամակիդ։

Սիրով Դավիթից

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022

Նամակ

Նամակը մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։ Նամակի տեսակներն են՝ բաց նամակ, փոստային բացիկ, ընդհանրական նամակ, հանձնարարական նամակ, հրավիրատոմս, նիգերիական նամակ, շղթա նամակ, պայթուցիկ նամակ, սիրային նամակ, ցավակցական նամակ, էլեկտրոնային նամակ, փոստաղբ և այլն։

Նիգերիական նամակ

Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և ինտերնետի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ տվյալ մարդը (պոտենցիալ զոհը) աֆրիկյան որևէ երկրում հսկայական ժառանգություն է ստացել։ Ձեռք բերելով զոհի վստահությունը, հետագայում, իբր թղթերի ձևակերպման փաստաբանական ծառայությունների համար պահանջվում է գումար։ 2002 թվականին Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների տվյալներով այսպիսի խարդախությունների տարեկան եկամուտը կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022

Թե ինչպես գրվեց առաջին նամակը

Картинки по запросу как написали первое письмо киплинг иллюстрация

Մաս առաջին

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ: Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շանձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատրել իր միտքը:

  • Ինչո՞ւ էր օտարականը կանչել իր ողջ ցեղին։

Օտարականը չի մանալով, նրանց լեզուն հասկացավ ինչ-որ տեղ ճակատամարտ է երեխան օգնություն է խնդրում դրա համար օտարականը իր ողջ ցեղին գնաց կանչի։

  • Ի՞նչ ծառի կեղևի վրա էր Թաֆֆին նամակ ուղարկել։ Ի՞նչ գիտես այդ ծառի մասին։

Թաֆֆին նամակն ուղարկել է կեչու կեղևի վրա։ Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվը մոտ 100 է, կամ մի փոքր ավելի շատ։

  • Ի՞նչն էր նամակ գրելու պատճառը։

Նամակ գրելու պատճառը այնն էր, որ նիզակը կոտրվել էր պետք էր քարանձավից մեկ ուրիշ նիզակ բերել։

  • Ինչպե՞ս դու կհասկանայիր այդ նկարը, եթե չիմանայիր, թե ինչի մասին է այն։

Ես այդ նկարը նայելիս տեսնում եմ փոքր երեխան նիզակավոր մարդկանց է նկարել։

Որտե՞ղ էին ապրում նախամարդիկ և ի՞նչ գործիքներ էին օգտագործում։

Նախամարդիկ ապրում էին քարանձավում։ Նրանք օգտագործում էին նիզակ և քարից պատրաստված այլ գործիքներ։

Վերնագրիր հատվածները։

Առաջին հատվածը «Անհաջող ձկնորսությունը»

Երկրորդ հատվածը « Օտարականը»

Рубрика: Հայրենագիտություն 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

Իմ հայրենի փոքրիկ անկյունը

Ծագումով որտեղի՞ց ես: Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ: Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին:

Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա նա պետք է որ շատ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են և այլն: Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափա­զանցված են և ներողամիտ հու­մորով են նշվում: Այդ կարգի զվարճապատումները, ուրախ զրույցները, կատակները ասվում են սիրով և բարի ժպիտով: Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի: Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ ար­տահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին:

Մեր ժողովուրդը իր շատ սի­րելի հերոսներին՝ Սասնա դյուցա­զուններին ծուռ է անվանում, որը նշանակում է խենթ: Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա: Ընդհակառակը, ծուռ բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր դրական վերաբերմունքը’

Նկատի ունենալով էպոսի հերոս­ների ծայրահեղ ազնվությունը, չափազանց միամտությունը: Այդ պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում: Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի բոլոր կենդանիներին:

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,

Եչավ Սասունի սարերն աննըման.

Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,

Վայրի գազաններ բըներից փախան,

Դավիթը ընկավ նըրանց ետևից,

Որին մի սարից, որին մի ձորից — Աղվես, նապաստակ, գեչ, եղնիկ բըռնեց,

Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,

Իրիկվան քշեց ողջ Սասմա քաղաք:

Քաղքըցիք հանկարծ մին էչ էն տեսան’

Գափս են հըրես անհամար գազան.

«Վայ, հարա.յ, փախեք…»

Մեծեր, երեխեք Սըրտաճաք եղած,

Գործները թողած,

Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,

Ու ամուր փակեց դուռն ու Լուսամուտ:

Հովհաննես Թումանյան

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է նշում իր ծննդավայրի՝ իր փոքրիկ հայրենիքի մասին: Դա այն բնակավայրն է՝ գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է: Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ[ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ է: Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ: Հաճախ այնպես է պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, միևնույն է, նա իրեն համարում է այնտեղացի, որտեղ որ ինքը ծնվել է: Հետա­քրքիր է, որ կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են:

Հարազատ բնակավայրի հիշողությունը ամբողջ կյանքում ուղեկցել է հայ գրականության մեծերին: Օրինակ, երբ մենք լսում ենք Մեծ լոռեցի արտահայտությունը, անմիջապես հաս­կանում ենք, որ խոսքը Հովհան­նես Թումանյանի մասին է: Եղիշե Չարենցի համար հայրենիքի հի­շողությունը կապված էր Կարսի հետ, Գուրգեն Մահարունը՝ Վանի, Վահան Տերյանինը՝ Ջավախքի, Ակսել Բակունցինը՝ Գորիսի, Համո Սահյանինը՝ Սիսիանի հետ և այլն:

Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի, առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի անկյունը ավանդավեպ, ամեն մի քարը՝  խոսող հերոսական անցյալից: