Рубрика: English, Ուսումնական ամառ

In Dilijan and Sevan

I went to Old Dilijan. I lit a candle there and listened to a liturgy. The second stop was the Haghardzin monastic complex. It was built in the 10th-13th centuries. The third stop was Gosh Monastery. It was built in the 12th century. From there I drove to Lake Gosh. Then I entered Gosh monastery and at the end I went up to Gosh grave. On the way back I swam in Sevan. Then I went home.

Рубрика: Ուսումնական ամառ, Ուսումնական ամառ նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ

Ճանապարհորդություն դեպի Դիլիջան և Սևան

Առաջին կանգառը Հին Դիլիջանն էր, այնտեղ մոմ վառեցի, հետո պատարագ լսեցի և ճանապարհը շարունակեցի։ Երկրորդ կանգառը Հաղարձինի վանական համալիրն էր։ Այն կառուցվել է 10-13 -րդ դարերում։ Մոմ վառեցի, անցա երազանքների ծառի միջով, ճանապարհ ընկա։ Երրորդ կանգառը Գոշի վանքն էր։ Այն կառուցվել է 12-րդ դարում։ Այնտեղից ես հատուկ ավտոմեքենայով գնացի Գոշի լիճ, ման գալով փայտեր հավաքեցի և մի ձկնորսի տվեցի։ Հետո Գոշի վանք մտա և վերջում բարձրացա Գոշի գերեզմանը։ Վերադարձին Սևանում լողացի։ Հետո գնացի տուն։

Рубрика: Ուսումնական ամառ, Ուսումնական ամառ նախագիծ, Ուսումնական ճամփորդություններ

Ամառային արձակուրդներին ճանապարհորդություն դեպի Լոռի

Դսեղ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։ Ես մանրադիտակով տեսա Թումանյանի ոսկյա կիսանդրին։ Բակում տեղադրված էին նրա հեքիաթի հերոսների արձանիկները։

Սանահինի վանական համալիր

Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին։ Համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Սուրբ Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Սուրբ Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները։ Ըստ ավանդության վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար։

Հաղպատի վանական համալիր

ՀաղպատՀաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր։ Ըստ ավանդության Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Զարնի-Պարնի քարայր-ամրոց

Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր, կառուցվել է 10-12-րդ դարերում։ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից։ Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։ Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Քարանձավի ներսում՝ ջրավազանների մեջ, հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։

Ախթալայի վանք

Ախթալայի վանական համալիրը (Պղնձավանք, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք) X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր է։ Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։

Рубрика: Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն, Ուսումնական ամառ, Խնդիրներ մաթեմատիկայի ֆլեշմոբի համար

Խնդիր հունիսյան ֆլեշմոբից

Դավիթը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը): Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Դավիթը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

Подпись отсутствует

Լուծում

Քանի որ առաջին թիրախում երեք նետերն էլ նույն շրջանակի մեջ են, ապա 12:3=4։ Երկրորդ թիրախում մի նետը կենտրոնում, իսկ երկուսը նախորդ շրջանակի մեջ, ապա 15-(4×2)=7: Երրորդ թիրախում երեք նետերն էլ կենտրոնում են 7×3=21:

Դավիթը վաստակեց 21 միավոր։

Рубрика: Մայրենի ստուգատես 2021, Ուսումնական ամառ, մայրենի

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Մյունխհաուզենը երկար չմտածեց և ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծային։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղունգներով աստիճանները փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինը արծաթից կացին էլ արծաթից, դրա համար երկար ժամանակ տարավ կացինը գտնելու համար։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտային

ջուր- ջրային

արծաթ-արծաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Հիշեց, հասնել, բարձրանալ, հասավ, գտնել։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել — հողը

Դուրս գալ — դպրոցից

Աճեցնել — բույսը

Տեսնել — արծիվ

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-վերհիշել, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-վերջ, ուրախ-զվարթ

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

բարեբախտաբար- դժբախտաբար, բարձրանալ-իջնել, հազիվ-անմիջապես, երկար-կարճ

Рубрика: Մաթեմատիկ ստուգատես 2021, Ուսումնական ամառ

Մաթեմատիկայի ստուգատես 2021

Խնդիր 1

 Քանոն, մետր, վայրկյանաչափ։

Գրքի երկարությունը- 24 սմ է

Լայնությունը- 17 սմ

———————————————

P=? S=?

Լուծում

  1. (24+17)x2=82
  2. 24×17=408

P=82 սմ

S=408սմ2

Առաջադրանքները կատարեցի 1 ր10վ





Խնդիր 2

Գրատախտակի երկարությունը-40 սմ

Լայնությունը- 30սմ

——————————————————

P=?, S=?

Լուծում

  1. (30+40)x2=140
  2. 30×40=1200

P=140սմ

S=1200սմ2

Առաջադրանքները կատարեցի 1 ր5վ

Խնդիր3

Սեղանի երկարությունը-135սմ

Լայնությունը-80սմ

—————————————————

P=?, S=?

Լուծում

1.(135+80)x2=430

2.135×80=10800

P=430սմ

S=10800սմ2

Առաջադրանքները կատարեցի 1 ր15վ

Խնդիր 4

Չափել էլիպսի և շրջանի երկարությունները։

Անհրաժեշտ պարագաներն են թել և քանոն։

Չափում ենք թելով էլիպսի և շրջանի երկարությունը։

Էլիպսի երկարությունը- 24 սմ է։

Շրջանի երկարությունը-16 սմ է։

Առաջադրանքը կատարեցի 40 վ

Խնդիր 5

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Իմ քաշը 45 կգ է,

Ուսապարկի հետ միասին 52 կգ 350 գ է

————————————————————

Գտնել ուսապարկի կշիռը?

Լուծում

52 կգ 350 գ -45 կգ=7կգ 350 գ

Առաջադրանքը կատարեցի 35 վ

Խնդիր 6

Անհրաժեշտ պիտույքներ՝ վայրկյանաչափ, հեծանիվ

1 ր զարկերիս քանակը 75 է։

50 մ հեծանիվ քշելուց հետո զարկերս 115 է։

50 մետրը անցել եմ 10 վ

————————————————————————

Գտնել 1 վ-ում քանի մ եմ անցել ?

Գտնել 1 ժ-ում քանի մ կանցնեմ ?

Լուծում

1.50:10=5մ (1վ)

2.3600×5=18000մ=18 կմ(1 ժ)

Առաջադրանքը կատարեցի 3 ր 15 վ

Рубрика: Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն, Ուսումնական ամառ

Խնդիր

4. Նկարում  նշված տառերը ինչ որ թվեր են: Այդ տառերից տարված են սլաքներ այնպես, որ սլաքի ծայրին գրված թիվը ավելի փոքր է, քան այն թիվը, որից դուրս է եկել սլաքը:  Օրինակ՝ Е-ն փոքր է Б-ից: Նկարում ո՞ր թիվն է ամենափոքրը, նշի՛ր այդ տառը:

Ես կարծում եմ, որ A-ն է, որովհետև սլաքի ծայրը ցույց է տալիս A-ն, իսկ A-ից սլաք դուրս չի գալիս։

Պատ․՝ A

Рубрика: Մայրենի ստուգատես 2021, Ուսումնական ամառ, մայրենի

Լուսաբանում

Ողջույն ես Դավիթն եմ։ Ընտրել եմ բնագետների և հայրենագետների ջոկատը։ Այնտեղ մենք շատ ճամփորդել ենք։ Լողազգեստ բերողները լողացել են։ Մենք վերջում պատմում էինք այդ օրը ինչ ենք արել։ Հունիսի մեկին բոլոր երեխաներին բաժանեցին պաղպաղակ, որովհետև երեխաների պաշտպանության օրն էր։ Ֆուտբոլ ենք խաղացել և իմ թիմը հաղթել, ենք շատ ուրախ էի։ Մեր ջոկատը ճանապարհորդեց դեպի Տավուշ, բայց ես չգնացի։ Այնուհետև գնացի մաթեմատիկայի ջոկատ։ Մենք տեսանք Մխիթար Ավետիսյանին, նրան դիմավորեցինք։ Հարցեր տվեցինք նրան և մենք նրա մասին ավելի շատ տեղեկություն իմացանք։ Այս ճամբարային օրերը ինձ դուր եկան։