Рубрика: Հորինուկներ, մայրենի 2021-2022, ուսումնական ձմեռ 2020-2021

Խիզախ Վահագը

Ուրբաթ օրը դարբին Կարենը երբեմն թուր էր պատրաստում որդու՝ Վահագի համար։ Վահագը սիրում էր արքայադուստր Շուշանին։ Շուշանն էլ նրան էր սիրում։ Մի օր արքայադուստր Շուշանին գողացան։ Վահագը իմանալուց հետո փնտրում էր ամենուր։ Արքա Մհերը ասաց, որ ով գտնի արքայադուստր Շուշանին նա կամուսնանա նրա հետ։ Վահագը անտառ գնաց, որ որս անի, հագավ շորերը և կենդանիներ որսաց։ Կրակ վառեց և երբ ճաշում էր լսեց մի ձայն, գնաց այնտեղ, տեսավ արքայադուստրին, և մի անծանոթ մարդու։ Խնդիր էր դրել իր առջև, որ նրան ինչպես վնասազերծի։ Վահագը թրով նրան հարվածեց և ազատեց արքայադուստր Շուշանին։ Վահագը պարգև ստացավ և ամուսնացավ արքայադուստր Շուշանի հետ և նրան մարգարիտ նվիրեց։ Նրանք շատ ուրախ և երջանիկ ապրեցին։

Рубрика: Հորինուկներ, Ուսումնական ձմեռ, մայրենի

Ես՝ ցանկությունների ծառի տակ

Ես իրականում ցանկությունների ծառ կամ կախարդական փայտիկ չեմ հանդիպել։ Բայց հավատում եմ, եթե ինչ-որ բան սրտանց ցանկանում ես իրականանում է։ Ինձ միշտ սովորեցնում են լինել ազնիվ, մաքուր, օգնել բոլորին։ Կան բաներ, որոնք ես չեմ կարող կատարել և այդ ժամանակ ուզում եմ հայտնվել ցանկությունների ծառի տակ։ Ես ցանկանում եմ աշխարհում լինի խաղաղություն, մարդիկ լինեն առողջ, վերանան անբուժելի հիվանդությունները։ Մոտենում է Ամանորը և ես կցանկանայի, որ լինեի Ձմեռ պապիկի օգնականը։ Միասին նստենք նրա կախարդական սահնակը և նրա հետ նվերներ բաժանենք։

Рубрика: Հորինուկներ, Ուսումնական ձմեռ, մայրենի

Իմ սիրտը

Իմ սիրտը շատ մաքուր է։ Առաջինը իմ սիրտում կտեղավորեի Աստծուն, հետո մայրիկիս, հայրիկիս, հարազատ եղբորս, իմ ընկերներին, իմ ընկերուհիներին և իմ հարազատներին։ Ես իմ սիրտը կնվիրեի մեր Հայաստանը պաշտպանող զինվորներին։ Իմ սիրտը կնվիրեի բարի մարդկանց, որոնք ինձ համար բարի գործեր են արել կամ ուրիշ մարդկանց բարիություն են արել։ Պետք է բարի գործեր անել և դրանք անպայման քեզ կվերադառնա։

Իմ սրտում տեղ չունեն ագահությունը, չարությունը, նախանձը․․․

Рубрика: Հեռավար ուսուցում, Հորինուկներ, Ուսումնական գարուն, մայրենի

Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն  տարի  մեզանից  հետո  ավելի  է  զարգանալու  տեխնիկան: Ավտոմեքենաները  կաշխատացնեն  ոչ  թե  բենզինով  և  գազով,  որովհետև  դրանք  աղտոտում  են  օդը  և  վնասում  երկիր  մոլորակի  մթնոլորտը,  այլ  կլիցքավորվեն  հոսանքով: Հիմի  կան  այդպիսի  ավտոմեքենաներ,  բայց  ապագայում  դրանք  ավելի  շատ  կլինեն  և  կշարժվեն  օդով: Մարդկանց  ծանր  աշխատանքը  կկատարեն  ռոբոտները: Ապագայում  ոչ  մի  երկիր  մյուսի  դեմ  չի  պատերազմի,  որովհետև  նրանք  միասնական  պայքարելու  են   այլմոլորակայինների  դեմ: Շենքերը  կլինեն  բազմահարկ,  շատ  բարձր: Մարդիկ  կլինեն  բարի  և  կամեցող: