Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

ԳԱՅԼՆ ՈԻ ՍՈԽԱԿԸ

Մի արևոտ օր գայլը սոխակին գողացավ։ Գայլը ուզում էր լսել սոխակի ձայնը։ Սոխակը ասաց, որ չի կարող գայլի ճանկերի մեջ երգել, այլ բնության ազատ գրկում կարող է երգի։

Այսինքն, յուրաքանչյուր էակ իր տաղանդը կարող է ցույց տալ ազատ միջավայրում, քան բռնի ուժով։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

ԱՐՋՆ ՈԻ ՕձԸ

Մի օր արջը և օձը ընկերցան։ Համերաշխ ապրում են, բայց արջին դուր չեկավ օձի սողալը։ Արջը մի օրը գնաց, որ քնի, իսկ օձը աննկատ կողքով անցավ։ Արջը զայրացավ և օձին խեղդեց գցեց գետը։

Արջին դուր եկավ սատկած ընկերը քան կենդանի ընկերը։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Եզոպոս «Աղվեսն ու Հովազը»

Աղվեսը և հովազը վիճում էին, թե նրանցից ով է ավելի գեղեցիկ։ Հովազն ասաց, որ իր մորթին շատ գեղեցիկ է։ Աղվեսը պատասխանեց, որ իր մորթին գեղեցիկ չի, բայց հոգին է ճարտար ու ճկուն։

Առակս կցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

«Ուղևորներն ու սոսին»

Ուղևորները արևից հոգնած գնացին սոսիի տակ հանգստանալու և ասում են անօգուտ ծառ է մարդկանց օգուտ չի տալիս։ Սոսին պատասխանում է, որ նրանք իր հովանու տակ հանգստանում են և ասում են անօգուտ։

Առակս կցուցանե, որ այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Վիլյամ Սարոյան «Երեք Խորհուրդ»

Լինում է մի մարդ, այդ մարդը ամբողջ օրը տունն է նստում։ Նրա կինը գնում է խորհրդականի մոտ և հարցնում ինչ կարող է անել։ Խորհրդականը ասում է, թե գնա չիր ու չամիչ շաղ տուր մինչև դուրս։ Այդպես էլ անում է, մարդը դուրս ելնում դուռը կինը փակում է, ասում է մինչև աշխատանք չճարես տուն չվերադառնաս։ Տարիներն անցնում են, ամուսինը երեք ոսկի է ունենում։ Այդ շատ քիչ է լինում։ Գնում է խորհուրդ վաճառողի մոտ մեկ ոսկի է տալիս, խորհրդականը այսպիսի խորհուրդ է տալիս, թե «Երբ վատ բան տեսնես, երբեք չասես, որ վատ բան է»։ Նրան պետք չէր այդ խորհուրդը։ Երկրորդ ոսկին է տալիս խորհրդականին, խորհրդականը ասաց, թե «Ինչպիսի պայմաններում էլ լինես, չվախենաս ջրից. անձրև լինի, առու, գետ, լիճ կամ ծով։ Սուզվի՛ր ջուրն ու լողա՛։ Ամենակարող Աստված քեզ ողջառողջ դուրս կհանի»։ Նրան այդ էլ պետք չէր։ Վերջին խորհուրդը ասաց «համբերություն»։ Խորհրդականին շնորհակալություն ասեց և գնաց։ Տեսավ ջրհորը մարդիկ ուզում էին ջուր խմել։ Նա գնաց ջրհորից ջուր վերցրեց և նրանց տվեց։ Այնտեղ դուռ տեսավ, բացեց տեսավ ծեր արքա մի ծնկին գորտ մյուսին օձ։ Արքան հարցրեց, թե իր ոտքերին ինչեր են։ Հիշում է խորհրդականի խորհուրդը և պատասխանում է երիտասարդ ու ուժ։ Այդ ժամանակ օձ ու գորտը կեպարանափոխվեցին գեղեցիկ մարդկանց։ Ծեր արքան ասում է, թե ինչ կարող է անել նրա համար։ Նա ասում է տարիներ առաջ ինչ է եղել նրա հետ և երեք արքայության ոսկի է տալիս հետը ուղտեր։ Նա, երբ հասավ տուն, ստուգում է կնոջ հավատարմությունը, իրեն չի՞ դավաճանում։ Նա տեսնում մի տղայի հետ պառկած է։ Հիշում է վերջին խորհուրդը։ Համբերում է, և տեսնում, որ իր տղան է։ Դուռը բացում է։ Տեսնում է նրանց և ասում է, որ նա շատ փող ունի։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Ավետիք Իսահակյան «Նուկիմ Քաղաքի Խելոքները»

Լինում է մի քաղաք, այդ քաղաքում լինում են երկու ձմեռ մեկ ամառ։ Այդ քաղաքը որոշում է մի քանի մարդ ուղարկեն արքայի մոտ, որ երկու ամառ մեկ ձմեռ լինի, որովհետև ցուրտ է։ Այդ մարդկանց ոսկի են տալիս։ Գնում են գնում, տեսնում են մի վաճառականի, ասում են, թե ինչ է ծախում, պատասխանում է կարմիր դեղ։ Ոչ տեսել էին, ոչ էլ լսել կարմիր դեղի մասին։ Հարցնում են ուտելու բան է, վաճառականը ասում է այո։ Վերցնում ուտում են, վառելով բերանները, հայհոյելով գնում են առաջ։ Տեսնում են մեկ ուրիշ վաճառականի, խաղող էր վաճառում։ Ոչ տեսել էին, ոչ էլ լսել խաղողի մասին։ Հարցնում են ուտելու բան է, վաճառականը ասում է այո։ Վերցնում ուտում են, վաճառականին օրհնելով շարունակում են ճանապարհը։ Տեսնում են վերջին վաճառականին, շաքար է վաճառում։ Ոչ տեսել էին, ոչ էլ լսել շաքարի մասին։ Հարցնում են ուտելու բան է, վաճառականը ասում է այո։ Վերցնում ուտում են, վաճառականին շնորհակալություն ասելով շարունակում են ճանապարհը։ Մի տեղ հարմարվում քնում են։ Գիշերը մի մարդ վերցնում է քսակի միջի ոսկին, մեջը խիճ ու ավազ է լցնում։ Առավոտյան գնում են արքայի մոտ։ Արքային ասում են թե որտեղից են, տալիս են ոսկին։ Ինչ ուզում էին ասել ասում են։ Արքան իմացավ, որ ոսկու տեղը խիճ ու ավազ է։ Նրանց սև սալոր և բոլոջ է հյուրասիրում, փորձելու համար։ Տեսնում է, որ անխելք են։ Ասում է գնացեք ձեր քաղաք, երբ հասնեք ամառ կլինի։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Հանս Քրիստիան Անդերսեն «Սոխակը»

Աշխարհում ամենագեղեցիկ պալատը դա Չինաստանի կայսեր ապարանքն էր։ Դղյակի կողքին կար շատ սքանչելի մի այգի։ Մի օր Արքայի ականջին լսվեց, որ մի սոխակ թռուն շատ գեղեցիկ ձայնով երգում է։ Արքան հրամայեց, որ ման գան։ Նրանք շատ փնտրելուց հետո գտան մի աղջկա, որը գիտի այդ սքանչելի ձայնով սոխակը որտեղ է բնակվում։ Աղջիկը ասաց սոխակի բնակվելու տեղը և նրանք գնացին այդտեղ գտան սոխակին և բերեցին դղյակի կողքի այգու մեջ բաց թողեցին։ Նա իսկապես շատ գեղեցիկ և նուրբ ձայն ուներ։ Մյուս օրը թագավորը արկղ ստացավ, վրեն գրված էր «Սոխակ»։ Արքան բաց արեց տեսավ արհեստական սոխակ։ Այդ արհեստական սոխակը երգում էր։ Արքան վռնդեց կենդանի սոխակին։ Բոլորը անգիր էին արել արեհստական սոխակի երգը։ Մի օր արքան հիվանդանում է։ Բնական սոխակը գալիս և երգում է։ Արքան լսում և քնում է։ Երբ արքան զարթնում է լավ զգում։ Արքան ապաքինվում է։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Ղազարոս Աղայան «Եղեգնուհին»

Մի թագավոր է լինում։ Նա ունենում է մի որդի։ Այդ որդուն ուզում է ամուսնացնել։ Թագավորը ման է գալիս լավ աղջիկ, չի գտնում։ Մի մարդ ասում է ինչ կարող է անել և անում։ Ջրի մեջ մի գեղեցիկ եղեգնուհի է հայտնվում։ Այդ եղեգնուհին մերկ էր։ Թագավորը գնաց պալատ և ասաց, որ այնտեղ իր աղախինները գնան, գեղեցիկ շորեր տանեն եղեգնուհուն։ Մինչ այդ մի գարշելի սևամորթ եկավ ասաց, որ եղեգնուհին դուրս գա ջրից։ Եղեգնուհին վերկացավ և գնաց, իսկ սևմորթը մերկացավ, ջրի մեջ մտավ։ Երբ աղախինները եկան, տեսան սևամորթ աղջկան և տարան պալատ։ Թագավորի տղան մի օր շատ սքանչելի ձուկ բռնեց։ Այդ մասին, երբ սևամորթը իմացավ ասաց, որ նրան այդ ձուկը տան, որ ուտի։ Այդ ձկան փշերից մի գեղեցիկ ծառ առաջացավ։ Սևամորթը այդ ծառը կտրեց և վառեց մի կտոր թռավ մի տան մեջ։ Այդ կտորը առաջվա գեղեցիկ եղեգնուհին դարցավ։ Եղեգնուհին ծանոթացավ կնոջ հետ նրան համարեց, որպես մայր և գործը թեթևացրեց։ Կինը բոլորին դրա մասին պատմեց։ Թագավորի տղան ուզեց այդ աղջկան տեսնի։ Եղեգնուհին կնոջը ասաց, որ նրանց փոխանցի, որ թագավորի ընտանիքը գա։ Նրանք եկան տուն և թագավորի տղան սիրահարվեց եղեգնուհուն։ Եղեգնուհին ամեն ինչ պատմեց նրան։ Թագավորը սևամորթ աղջկան մահացու պատիժ տվեց։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այդ գյուղացին ունենում է մի որդի։ Այդ գյուղացին ուզում է որդուն աշխատանքի ընդունել։ Շատ դժվար, բայց աշխատանք գտան։ Նրա տղան վաճառականի գործի անցավ։ Երեք տարի անց նա դարձավ լավ մասնագետ։ Նա նամակ է ստանում մայրիկից, որ հայրը ծանր հիվանդ է, աշխատավարձը վերցնի և գնա տուն։ Նամակից հետո շատ տխրեց տղան։ Նա գնաց տիրոջ մոտ և ամեն ինչ պատմեց։ Վաճառականը ասում է, թե կարող է գնալ, ազատ է։ Տղան ասում, թե երեք տարի աշխատել է, իր գումարը տա։ Վաճառականը ասում է, որ նրան կերակրել է, պահել է։ Տղան վիրավորվում է և քահանային ասում է, որ նրա տերը մահացել է։ Վաճառականը այդ լուրից տխրեց։ Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ բողոքելու։ Թագավորը ասում, որ գումարը բաժանեք երկու մասի և բաժանում են։

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, Գովազդ, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը, Ինքնակրթություն

«Թոմ Սոյերի արկածները»

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ «Թոմ Սոյերի արկածները» գիրքը։ Այն շատ հետաքրքիր է։ Գրքում նկարագրված է Թոմ Սոյերի կենսագարությունից մի հատված։ Թոմը մի որբ տղա է, որը ապրում է մորաքրոջ մոտ։ Նա շատ չարաճճի, աշխույժ, ընկերասեր, արկածասեր տղա է։ Թոմը ուներ նաև վատ սովորույթներ։ Նա չէր սիրում դպրոց գնալ և ծխում էր ընկերոջ հետ։ Ինձ ամենաշատը դուր է եկել վերջաբանը, որտեղ Թոմ Սոյեր և նրա ընկերը ոսկի են գտնում և գտածը բաժանում են իրար մեջ։