Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը

Վիլյամ Սարոյան «Երեք Խորհուրդ»

Լինում է մի մարդ, այդ մարդը ամբողջ օրը տունն է նստում։ Նրա կինը գնում է խորհրդականի մոտ և հարցնում ինչ կարող է անել։ Խորհրդականը ասում է, թե գնա չիր ու չամիչ շաղ տուր մինչև դուրս։ Այդպես էլ անում է, մարդը դուրս ելնում դուռը կինը փակում է, ասում է մինչև աշխատանք չճարես տուն չվերադառնաս։ Տարիներն անցնում են, ամուսինը երեք ոսկի է ունենում։ Այդ շատ քիչ է լինում։ Գնում է խորհուրդ վաճառողի մոտ մեկ ոսկի է տալիս, խորհրդականը այսպիսի խորհուրդ է տալիս, թե «Երբ վատ բան տեսնես, երբեք չասես, որ վատ բան է»։ Նրան պետք չէր այդ խորհուրդը։ Երկրորդ ոսկին է տալիս խորհրդականին, խորհրդականը ասաց, թե «Ինչպիսի պայմաններում էլ լինես, չվախենաս ջրից. անձրև լինի, առու, գետ, լիճ կամ ծով։ Սուզվի՛ր ջուրն ու լողա՛։ Ամենակարող Աստված քեզ ողջառողջ դուրս կհանի»։ Նրան այդ էլ պետք չէր։ Վերջին խորհուրդը ասաց «համբերություն»։ Խորհրդականին շնորհակալություն ասեց և գնաց։ Տեսավ ջրհորը մարդիկ ուզում էին ջուր խմել։ Նա գնաց ջրհորից ջուր վերցրեց և նրանց տվեց։ Այնտեղ դուռ տեսավ, բացեց տեսավ ծեր արքա մի ծնկին գորտ մյուսին օձ։ Արքան հարցրեց, թե իր ոտքերին ինչեր են։ Հիշում է խորհրդականի խորհուրդը և պատասխանում է երիտասարդ ու ուժ։ Այդ ժամանակ օձ ու գորտը կեպարանափոխվեցին գեղեցիկ մարդկանց։ Ծեր արքան ասում է, թե ինչ կարող է անել նրա համար։ Նա ասում է տարիներ առաջ ինչ է եղել նրա հետ և երեք արքայության ոսկի է տալիս հետը ուղտեր։ Նա, երբ հասավ տուն, ստուգում է կնոջ հավատարմությունը, իրեն չի՞ դավաճանում։ Նա տեսնում մի տղայի հետ պառկած է։ Հիշում է վերջին խորհուրդը։ Համբերում է, և տեսնում, որ իր տղան է։ Դուռը բացում է։ Տեսնում է նրանց և ասում է, որ նա շատ փող ունի։

Оставьте комментарий