Рубрика: Մաթեմատիկա 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

30.11.2021

  • Բերեք շրջանաձև առարկաների օրինակներ։

Մետաղադրամ, կրկեսի հարթակը, լիալուսինը, ափսեն, ծառի կոճղ, գնդակը, արեգակը։

Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։

4×2=8

Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը ։

10:2=5

Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

Ուղիղը պետք է անցնի կենտրոնով։

Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

Շրջանագծի վրա ցանկացած կետում կարող է գտնվել այդ կետը։

Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։

Տրամագիծը ամենաերկարն է, իսկ շառավիղը ամենակարճն է։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

ոչ

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 4սմ և 7սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

այո