Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի 2021-2022

Կենսագրությունից հատված

Ես շատ եմ սիրում գիրք կարդալ։ Գիրքը, եթե շատ հետաքրքիր լինի խորասուզվում եմ գրքի մեջ, և նույնիսկ հաց չեմ ուզում ուտել։ Ես ինչպես Սեբաստացին ինձ անհասկանալի բառը գտնում եմ, սոցցանցերում կամ մարդկանց եմ հարցնում։ Ինձ համար ամենահետաքրքիր գիրքը «Հարրի Փոթերն» է։ Իմ ամենասիրելի բանաստեղծությունը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է։ Ես նաև շատ եմ սիրում բնության գրկում կարդալ։

Рубрика: Հայրենագիտություն 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

Արգիշտի Ա

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․»։

Արշավանքները Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։

Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա և Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի («Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։