Рубрика: Մաթեմատիկա 2021-2022, Ուսումնական աշուն 2021-2022

Առաջադրանքներ

Գրի՛ր թվային արտահայտությունը և հաշվի՛ր արժեքը․

ա) 5 և 3 թվերի արտադրյալը,

5×3=15
բ) 12 թվի կրկնապատիկը,

12×2=24
գ) 35 և 4 թվերի քանորդը,

36:4=9
դ) 5 թվի եռապատիկը,

5×3=15
ե) 2 և 3 թվերի գումարի կրկնապատիկը,

(2+3)x2=10
զ) 6 և 4 թվերի արտադրյալը,

6×4=24
է) 7 և 2 թվերի արտադրյալի կրկնապատիկից 3-ով փոքր թիվը,

7x2x2=28
ը) 4 թվի և 6 թվի կրկնապատիկի արտադրյալը։

(4×2)x(6×2)=96

2. Հաշվի՛ր նշված թվերի կիսագումարը․
ա)  6   և 24=15

6+24=30

30:2=15

բ) 13   և 49=31

13+49=62

62:2=31

գ) 91   և 33=62

91+33=124

124:2=62

դ) 101 և 9=55

101+9=110

110:2=55

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, Բնագիտություն 2020-2021

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են: