Рубрика: Ուսումնական ամառ 2022-2023

Ճամբարի առաջին շաբաթվա ամփոփումը

Ճամբարային օրերն անցնում են հետաքրքիր և հավես։ Ջոկատով գնացել ենք «Մանկական երկաթուղի»։ Նստեցինք կառուսելներ և զբոսնեցինք։ Հունիսի 1–ին դպրոցում պաղպաղակ հյուրասիրեցին։ Ազատ ժամանակ լոտո էինք խաղում։ Լողավազանում լողում էին, բայց ես ձեռքիս վնասվածքի պատճառով լողավազանում չեմ լողացել։