Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, Գովազդ, մայրենի 2021-2022, Իմ գրադարանը, Ինքնակրթություն

«Թոմ Սոյերի արկածները»

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ «Թոմ Սոյերի արկածները» գիրքը։ Այն շատ հետաքրքիր է։ Գրքում նկարագրված է Թոմ Սոյերի կենսագարությունից մի հատված։ Թոմը մի որբ տղա է, որը ապրում է մորաքրոջ մոտ։ Նա շատ չարաճճի, աշխույժ, ընկերասեր, արկածասեր տղա է։ Թոմը ուներ նաև վատ սովորույթներ։ Նա չէր սիրում դպրոց գնալ և ծխում էր ընկերոջ հետ։ Ինձ ամենաշատը դուր է եկել վերջաբանը, որտեղ Թոմ Սոյեր և նրա ընկերը ոսկի են գտնում և գտածը բաժանում են իրար մեջ։

Рубрика: Հեռավար ուսուցում, Ուսումնական գարուն, մայրենի, Ինքնակրթություն

Իմ հեքիաթային առավոտը

Այսօր  վաղ  առավոտյան  արթնացա: Երկինքն  ամպամած  էր,  եղանակը  ցրտել  էր: Մոտեցա  պատուհանին,  որ  տեսնեմ  անձրև  գալիս   է,  թե  ոչ: Պատուհանի  գոգին  տեսա  մի  զատիկ  նստած: Երկար  ժամանակ  նայեցի  նրան,  հետո  հիշեցի  զատիկի  գուշակության  խաղը: Զատիկին  դրեցի  ձախ  ափիս  և  պատուհանը  բաց  արեցի: Ես  չհասցրեցի  մասնագիտություններ  թվարկել,  երբ  զատիկը  թռավ,  գնաց: Սա  իրական  հեքիաթ  էր:

2954663b-e17a-4649-a804-6b45899a5469