Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական ձմեռ, Ուսումնական ձմեռային ճամբար 2021

Տրամաբանական խնդիրներ

Տասնվեց սմ կողմի երկարություն ունեցող քառակուսին, բաժանեցին չորս սմ կողմի երկարություն ունեցող փոքր քառակուսիների։ Ապա ստացված քառակուսիներից սարքեցին ուղղակյուն որի լայնություն սմ է։ Որքան է ուղղանկյան երկարությունը։

Լուծում

  1. 4×4=16
  2. 16:2=8
  3. 8×4=32

Պատ․՝ 32

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական ձմեռ, Ուսումնական ձմեռային ճամբար 2021

Ամփոփում 22.01.2021

Այս օր մենք սարքել ենք թիմային չապայ, մենք այդ չապայով խաղացել ենք։ Մենք թիմերի ենք բաժանվել, մաթմատիկայի վերաբերյալ առաջադրանքներ ենք արել և մեր թիմը հաղթել է։

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական ձմեռ

Բաժարարաներ և բազմապատիկներ

1․Երեք հոգին արտը հնձում են 3 ժամում։Քանի՞ ժամում արտը կհնձի արտը մեկ հոգին։

Լուծում

3×3=9

Պատ․՝ 9 ժամ
2․Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՚նչ բարձրության վրա է գտնվում:

4×2=8

Պատ․՝ 8
3․Երկու խանութ տարան 20կգ կարտոֆիլ,բայց առաջին խանութում երեք անգամ շատ կարտոֆիլ տարան երկրորդից։Քանի՞ կիլոգրամ կարտոֆիլ տարան առաջին և երկրորդ խանութներում առանձին։

Լուծում

1) 20:4=5
2)3×5=15
15+5=20

Պատ․՝ 15, 5
4․Ա կետում կա մարդ,գայլ,ոչխար,չորացած խոտ և կա նավակ,որի մեջ տեղավորվում ընդամե երկու հոգի և բոլորը ուզում են գնալ Բ կետ։Ո՞նց բոլորը գնան Բ կետ,որ գայլը չուտի ոչխարին,իսկ ոչխարը չուտի խոտը։

մարդը վերցնում է ոչխարին տանում է բ կետ գալիս է ա կետ վերցնում է գայլին հետ է գնում գայլի հետևից տանում է բ կետ վերցնում ոչխարին տանում ա կետ վերցնում է խոտը տանում բ կետ և վերադառնում է ոչխարի ետևից։


5․Հաշվել՝ 1x2x3x4x5x6x7x8x9x0=0
6․Վասպուրը ուներ 60 կոնֆետ, և նա բաժանեց իր 28 ընկերներին 2-ական կոնֆետներ։Քանի՞ կոնֆետ մնաց նրա մոտ։

1) 28×2=56
2) 60-56=4

Պատ․՝ 4 կոնֆետ
7․Երեք 3-ով ստացեք 30։Կարող եք +,-,x,: և կարող եք իրար կողք դնել։

33-3=30
8․10մ2 պատը ներկելու համար պետք է 50լ ներկ։Պատի 1մ2 ներկելու համար ինչքա՞ն ներկ է անհրաժեշտ։

Լուծում

1)50:10=5
2)5:1=5

Պատ․՝ 5
9․Ուղղանկյան պարագիծը 40սմ է,երկարությունը լայնությունից մեծ է 3 անգամ։Գտնել ուղղանկյան մակերեսը։

Լուծում

1)3+3=6
2)1+1=2
3)6+2=8
4)40:8=5
5)5×3=15
6)15×2=30
7)40-30=10
8)10:2=5
9)15×5=75

Պատ․՝ 75
10․Քանի՞ բաժանարար ունի 20 թիվը։

1, 2, 4, 5, 10, 20
Պատ․՝6 բաժանարար

Рубрика: Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեություն, Ուսումնական ձմեռ, Ուսումնական ձմեռային ճամբար 2021

Հունվարի 18.

Խնդիրներ.

1.Անդրանիկը իր երկանիվ հեծանվով 200մ ճանապարհ անցավ: Քանի՞ մետր անցավ նրա հեծանվի անիվներից յուրաքանչյուրը:

Պատ․՝ 200 մ

 2.Դատարկ վանդակները լրացրեք 1, 2, 3, 4 թվանշաներով այնպես, որ ոչ մի տողում, սյունակում և 2×2 չափսի առանձնացված մասում կրկնվող թվանշան չլինի: Ի՞նչ թվանշան գրված կլինի վերևի տողի առաջին վանդակում:

4

3.Որպես գումարելիներ օգտագործելով միայն 3-ը և 5-ը՝ 

գրեք թվային արտահայտություն, որի արժեքը լինի 34:

5+5+5+5+5+3+3+3=34

4.Վահանը 45 րոպեանոց դասի ընթացքում 15 րոպե համակարգչով 

խաղաց, 13 րոպե պատուհանից դուրս նայելով երազեց, 10 րոպե 

խանգարեց կողքին նստողին: Մնացած ժամանակը զբաղվեց դասով:

 Վահանը քանի՞ րոպե դասով զբաղվեց:

Լուծում

  1. 45-15-13-10=7

Պատ․՝ 7 րոպե

5.Քանի՞ եռանիշ թիվ կա, որի գրության ժամանակ մեջտեղի թվանշանը 0 է։

90

 6.Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 27 է:

Որքա՞ն է այդ թվանշանների գումարի կրկնապատիկը:

93, 39

(9+3)x2=24

(3+9)x2=24

7.Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9:20: Ամեն դասաժամից հետո 

տրվում է 10 րոպե դասամիջոց: Ժամը քանիսի՞ն կսկսվի 4-րդ դասաժամը, եթե 1 դասաժամի տևողությունը 45 րոպե է:

Պատ․՝ 12:05

 8.Արմանը մտքում պահեց մի թիվ: Այն բաժանեց 3-ի, արդյունքը մեծացրեց 

3-ով, ստացվածը բազմապատկեց 3-ով և ստացավ 333:

Ի՞նչ թիվ էր մտապահել Արմանը:

324

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական ձմեռ, Ուսումնական ձմեռային ճամբար 2021

Ամփոփում 19.01.2021

Այսօր  մենք  Տավուշի  բարբառով  բառեր ենք  սովորել։ Իսկ  հետո  մենք  գնացել  ենք  ձնագնդիկ  խաղալու։ Հետաքրքիր  լուցկու  հատիկներով  խնդիրներ ենք  լուծել։

Մաթեմատիկական  ջոկատը  շատ  ուրախ,  զվարթ  է  անցնում։ Եթե  դուք  մաթմատիկայի  ջոկատը  չեք  ընտրել  մյուս  տարի  անպայման  ընտրեք։ Ինձ  թվում  է  ձեզ  էլ  դուր  կգա  մաթմատիկայի  ջոկատը։

Սիրով  Դավիթից

Рубрика: Ուսումնական ձմեռ, Ուսումնական ձմեռային ճամբար 2021, մայրենի

Սուրբ ծնունդ և Հայտնություն. Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:

Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:
Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տները՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: