Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն 2021-2022

06.09.2021

1․ Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝12*9>1236։

1299>1236

2․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

S=48մ քառակուսի

3․ Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =38

(14:2+2) + (80 — 20) — 6=63

4․ Եթե Կարենին տանք այնքան կոնֆետ, որքան ունի նա, և էլի մեկ կոնֆետ, ապա կունենա 25 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունի Կարենը:

Լուծում

  1. 25-1=24
  2. 24:2=12

Պատ․՝ 12 կոնֆետ

Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, մայրենի

Վիլյամ Սարոյան հուշեր

1939 թվականին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար 32-ամյա Սարոյանը արժանացավ գրականության ամենահեղինաավոր Պուլիցերյան մրցանակի, որը կազմում էր 10.000 դոլար (այդ ժամանակ ահռելի գումար էր) և որից Սարոյանը հրաժարվում է՝ (այդ ժամանակ Սարոյանը և իր ընտանիքը կարիքի մեջ էին) պատճառաբանելով, որ պետությունը չպետք է միջամտի գրականության գործերին։ Սարոյանի այս արարքն առաջացնում է ոչ միայն իր հակառակորդների, այլև առաջին հերթին իր ընտանիքի անդամների ու բարեկամների դժգոհությունը։ Դրան հետևեց Հեմինգուեյի հեգնանքը. «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը։ Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հետո Նոբելյան մրցանակ են ստանում»։ Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիցերյանից և 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի։ Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ. Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ։

Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի խոսքերն իր արարքների վերաբերյալ, և նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքը` ասելով. «Իրականում այն (պատմվածքը) ինձ դուր է գալիս… անգամ եթե նա (Էռնեստ Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել և թույլ չի տալիս, որ դեպքի արագությունն իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա, ինչ խոսք, մեծ նվաճում է»։ Իսկ Հեմինգուեյը պատասխանւմ է. «Աստված վկա է, պարո՛ն Սարոյան, եղել են մարդիկ՝ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել։ Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են»։ Ասում են նաև, որ Փարիզի սրճարաններից մեկում մինչև հիմա մի ցուցանակ է կախված, որի վրա գրված է․ «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»։

Օգտվել եմ վիքիպեդիայից։