Рубрика: Ուսումնական աշուն, Բնագիտություն

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Տնտեսության մեջ օգտագործվում են ոսկի, երկաթ, արծաթ, պղինձ, փայտ, նաֆթ, գազ, բազալտ, հանքային ջուր, բենզին, սնդիկ և այլն։

Օգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի՝

  • վառելիքային
  • մետաղային
  • ոչ մետաղային

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Կահույքը պատրաստում են կահույքագործները փայտից։ Սպասքը պատրաստում են մետաղից, կերամիկայից, ապակուց, պլաստմասսայից, փայտից։ Տունը կառուցում են շինարարները տուֆից և այլ տեսակի քարերից։ Ջերմաչափերը պատրաստում են սնդիկից։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բնության նկատմամբ պետք է հոգատարություն ցուցաբերել, որ մարդը շարունակի ապրել բնության մեջ և օգտվի բնության բարիքներից։ Ես չեմ աղտոտում իմ շրջակա միջավայրը, չեմ կոտրում և վնասում ծառերը, այլ մշակում, ջրում ու խնամում եմ դրանք։

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական աշուն

25.09.2020

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5= 323596

  1. 4300-1200=3100
  2. 3100:5=620
  3. 324216-620=323596

Բ. 2154-55 x (42240 : 60-704)= 2154

  1. 42240:60=704
  2. 704-704=0
  3. 55×0=0
  4. 2154-0=2154
  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 = 524024

Բ. 1180 x 340=401.200

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)= 564.200

  1. 3400-3300=100
  2. 5642×100=564200

Բ. 9999 : ( a – 3391)= 1111

  1. 3400-3391=9
  2. 9999:9=1111
  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-(600-500)×5=100

  1. 600-500=100
  2. 100×5=500
  3. 600-500=100

Բ. 600-(300-500 : 5) = 400

  1. 500:5=100
  2. 300-100=200
  3. 600-200=400
Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի

Մեսրոպ Մաշտոց

1.Բացատրիր հետևյալ բառերը՝

հիմնադիր- որևէ ուսմունքի՝ ուղղության՝ կազմակերպության՝ պետական կարգի ևն հիմքը դնողը՝ ստեղծողը՝ հիմնադրողը:
վախճանվել- մեռնել։
պաշտոնավարել- Պաշտոն վարել՝ կատարել, որևէ պաշտոնով ծառայել:
արքունիք- Արքայի պալատը:
համակրել- Հավանել, հոգեկան հակում ունենալ մեկի նկատմամբ, սիրել:
ճգնավորություն- Ճգնավոր լինելը, ճգնավորի կյանքը:
մենակեցություն- Մենակեցական կյանք:
քարանձավ- Ժայռի մեջ գտնվող անձավ, քարայր:
անթերի- Առանց թերության, կատարյալ:
կենսագիր- Կենսագրություն գրող, մեկի կենսագրությունը շարադրող անձ:

2.Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

Թարգմանիչ-ք լսում ենք, գ գրում, Վարդան-թ լսում ենք, դ գրում, ընդունել-թ լսում ենք, դ գրում, հոգևոր-ք լսում ենք, գ գրում, ճգնավորություն-ք լսում ենք, գ գրում, այնուհետև-եվ լսում ենք, և գրում, մտահոգված-ք լսվում ենք, գ գրում, ժողովուրդ-թ լսում ենք, դ գրում, կարդալ-թ լսում ենք, դ գրում, արդեն-թ լսում ենք, դ գրում, միանգամայն-ք լսում ենք, գ գրում։

3.Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար Մաշտոցի մասին:

Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։ Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։ Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ:

4.Ի՞նչ նոր բառեր սովորեցիր այս տեքստից:

Ես բազմաթիվ և հետաքրքիր բառեր սովորեցի այս տեքստից։

Ճգնավորություն, մտատանջություն, ձեռնամուխ, կենսագիր, մենակեցություն։