Рубрика: Ուսումնական աշուն, Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Սևան

Ես ընկերներիս, ընկեր Մարինեի և ընկեր Իվետայի հետ ճամփորդեցի Սևան։ Մենք գնացինք Սևանի սբ․ Հրեշտակապետաց եկեղեցի։ Այն շատ փոքր եկեղեցի էր։ Կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պերոսյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր ծնողների։ Եկեղեցում արտասանել ենք Տերունական աղոթքը և երգել ենք։ Այնուհետև գնացինք Սևանի բուսաբանական այգի։ Այգում կային բազմատեսակ բույսեր, ալոճ, խնձոր, ելակ և մի ծաղիկ կար, որն ուներ շան բերանի տեսք և այդպես էլ կոչվում էր շան բերան։ Հետո հաղթահարեցինք Մաշտոցի բարձունքները։ Լանջերին արտասանել ենք Թումանյանի Գետակ բանաստեղծությունը։ Այտեղ կար մի աղբյուր, որը բուժիչ հատկություն ուներ։ Վերջապես գնացին Սևանա լճի ափ։ Մենք մի քանի ընկերներով չլողացինք։ Հետաքրքիր ճամփորդություն էր։

Оставьте комментарий