Рубрика: Ուսումնական աշուն, մայրենի, Ընթերցարան

Լեզուն կտրած ծիտիկը

Լինում են, չեն լինում մի մարդ ու կին են լինում։ Նրանք ծիտիկ են ունենում։ Մի օր այդ ծիտը կտցահարում է հարևանի օսլան։ Չար հարևանը ծիտիկին բռնում է, լեզուն կտրում է։ Ծիտը հեռանում է։ Այդ լսում են տերերը և գնում են ծիտիկին ման գալու։ Վերջապես գտնում են ծիտիկին։ Նրանց ծիտիկը հյուրասիրում է, ուտում և խմում են։ Ծիտը երկու զանբյուղ է բերում և հարցնում է, որ զամբյուղը կտանեն։ Տերերը ընտրում են թեթև զամբյուղը և տուն են վերադառնում։ Բացում են զամբյուղը, տեսնում են մեջը լիքը ոսկի, արծաթ, մետաքսեղեն․․․

Նրանք հարստաոնում են։ Այդ մասին լսում է չար հարևանը։ Նա հարցնելով իմանաում է, թե որտեղ է ապրում ծիտը և գնում է նրա տուն։ Ծիտը չար պառավին էլ է առաջարկում երկու զանբյուղ։ Պառավը ընտրում է ծանր զամբյուղը և ուրախ տուն է գնում։ Տանը բացում է զանբյուղը, միջից դուրս են գալիս չար ոգիները և խեղդում են պառավին։

Рубрика: Ընթերցարան

Բարեկենդան

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։ Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

 

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

3E91FDC5-994F-40C7-B88A-78DCC0AA8F1D

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բխբխիկ

Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:

Սըռոն

Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:

Օգտագործված գրականություն

Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Բուն Բարեկենդան»

 

Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ։

Рубрика: Ընթերցարան

Անխելք մարդը

Անխելք  մարդը  հանդիպեց  ծառին:

_ Ի՞նչ  ասաց  Աստված  ինձ  համար:

_ Ասաց,  որ  քո  տակ  ոսկի  կա  պետք  է  հանեն,  որ  կանաչես: Արի  հենց  ես  էլ  հանեմ  ոսկին  և  ինձ  օգուռտ  կլինի  և  դու  կկանաչես:

_ Շատ  լավ:

Անխելք  մարդը  ոսկին  հանեց  և  ճանապարհը  շարունակեց:

Գնաց,  գնաց  հանդիպեց  աղջկան:

_ Ինձ  համար  Աստված  ի՞նչ  ասաց:

_ Ասաց  որ  պետք  է  մի  կյանքի  ընկեր  գտնես,  որ  երջանիկ  լինես: Հենց  դու  եղիր  իմ  ընկերը:

_ Համաձայն  եմ:

Եվ  նրանք  միասին  համերաշխ  ապրեցին:

Рубрика: Ընթերցարան

Աղվեսը

Աղվեսը  բարձր  սարից  իջավ  գյուղ: Նա  շատ  սոված  էր: Պտտվում  էր  գյուղի  շուրջը,  երբ  տատիկը  տեսավ  աղվեսին,  շատ  վախեցավ: Բայց  աղվեսին  չվախեցրեց  նույնիսկ  տատիկի  ձեռքի  փայտը: Նա  թաքնվեց  դեզի  վրա: Հանկարծ  տատիկը  գոռաց,  որ  աքլորին  գողացել  են: Գյուղի  շները  վազեցին  աղվեսի  հետևից  և  չհասան  նրան:

Рубрика: մայրենի, Ընթերցարան

Գայլն ու Առյուծը

Լինում  են,  չեն  լինում  մի  Գայլ  ու  Առյուծ  են  լինում: Նրանք  ապրում  էին  մահճակալի  տակ: Առյուծը  շատ  էր  սիրում  միս  ուտել,  Գայլը  նույնպես  միս  էր  սիրում  ուտել: Նրանք  մտերիմ  ընկերներ  էին: Այդ  սենյակում ապրում  էր  մի  տղա : Նրա  անունը  Արմեն  էր:  Արմենն  ամեն  օր  նրանց  համար  միս  էր  նկարում  և  դնում  էր  մահճակալի  տակ: Երևակայական  Առյուծն  ու  Գայլը  ուտում  էին  երևակայական  միսը  և  հագենում: Մի  օր  Արմենը  դպրոցից  ուշ  եկավ  տուն: Առյուծն  ու  Գայլը  նեղացել  էին  Արմենից,  որովհետև  սոված  էին  մնացել: Արմենը  ներողություն  խնդրեց  նրանցից  և  ասաց,  որ  ինքն  էլ  սոված  կմնա: Ընկերները  հաշտվեցին,  և  Արմենը  ավելի  ուշադիր  էր  նրանց  նկատմամբ:

S