Рубрика: մայրենի

Կախարդական լուսաբաց

Վաղ  առավոտյան  զարթնեցի  արևի  շողերի  ջերմությունից  և  ծիտիկների  ծլվլոցից:  Ես  մոտեցա  պատուհանին  և  զարմանքից քարացա:  Շատ  գեղեցիկ  տեսարան  էր:  Ինձ  թվաց  ձյուն  է  եկել:  Տրորեցի  աչքերս  և  նորից  դուրս  նայեցի:  Մեր  այգու  բոլոր  ծառերը  ծաղկել  էին:  Ես  հագնվեցի  և  վազեցի  դուրս:  Ծաղիկների  և  ծաղկած  ծառերի  հոտը  շատ   անուշ  էր:  Դրան  էին  միացել  ծիտիկների  ծլվլոցը  և  առավոտվա  թարմեցնող  օդը:  Բակում  մի  փոքր  մարզվեցի,  հեծանիվ  վարեցի:  Շատ  ուրախ  էի:  Վաղ  առավոտյան  ես  զգացի  բնության  կախարդական  ուժը:

Оставьте комментарий