Рубрика: Ուսումնական աշուն 2021-2022, Ընտրությամբ գործունեություն 2021-2022

Խ Ն Դ Ի Ր Ն Ե Ր

  1. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի
    վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9:
    Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են: Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի
    ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 9 (E) 10
  2. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ
    փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը
    պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն
    ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:
    (A) 3 (B) 5 (C) 6 (D) 8 (E) 9
  3. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է
    Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:
    (A) 10 (B) 15 (C) 18 (D) 21 (E) 30
  4. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից
    չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր
    համարի պտուտակն է կարճը:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
  5. Նկարում Սոֆի զատիկն է: Նա սիրում է պտտվել: Պատասխանի
    տարբերակներում բերված նկարներից ո՞րը Սոֆիի նկարը չէ:
    (A) (B) (C) (D) (E)
  6. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է,
    ինչպես ցույց է տրված նկարում: Պատասխանի տարբերակներում բերված
    նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:
    (A) (B) (C) (D) (E)
  1. Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս
    նկարը): Առաջին անգամ նա վաստակում է 12
    միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր
    է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ
    կրակելուց:
    (A) 18 (B) 19 (C) 20 (D) 21 (E) 22
  2. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը
    Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:
    (A) Երկուշաբթի (B) Երեքշաբթի (C) Չորեքշաբթի (D) Հինգշաբթի (E) Ուրբաթ
  3. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված
    սալիկից: Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել
    Բաբկենը:
    (A) 1 (B) 2 (C) 3
    (D) 4
    (E) 5
  4. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և
    ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի
    վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ
    պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր
    սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ:
    Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից
    ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:
    (A) (B) (C) (D) (E)
  5. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է
    «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1):
    Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է
    օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը
    ստանալու համար:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9
  6. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է
    սպիտակ, սպիտակը՝ սև: Այնուհետև նա այդ պատկերը պտտում է:
    Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած
    նոր պատկերը:
    (A) (B) (C) (D) (E)
  1. Նավապետ Քուկը ցանկանում է նավարկել Զատիկ կղզուց, այցելել իր քարտեզի
    յուրաքանչյուր կղզի
    և վերադառնալ Զատկի կղզի (տե՛ս նկարը): Այդ ճանապարհի
    ընդհանուր երկարությունը 100 կիլոմետր (կմ) է:
    Անապատ
    և Լիճ կղզիների միջև
    հեռավորությունը նույնն է, ինչ Զատիկ
    և Ծաղիկ
    կղզիների միջև հեռավորությունը՝ Հրաբուխ
    կղզով անցնելու դեպքում: Որքա՞ն է Զատկի
    հեռավորությունը Լճից:
    (A) 17 կմ (B) 23 կմ (C) 26 կմ (D) 33 կմ (E) 35 կմ
  2. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ
    և ճպուռներ: Մեկ ծաղկի
    վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան:
    Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների
    քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  3. Նկարում պատկերված հնագույն նշաններից
    յուրաքանչյուրը համապատասխանում է 1, 2, 3, 4
    և 5 թվանշաններից միայն մեկին: Ոչ ոք չգիտի, թե որ նշանը որ թվանշանին է
    համապատասխանում: Հայտնի է, որ՝
    Պատասխանի տարբերակների նշաններից ո՞րն է համապատասխանում 3-ին:
    (A) (B) (C) (D) (E)
  4. A, B, C և D գնդակների զանգվածներն են 10 գ,
    20 գ, 30 գ կամ 40 գ (տե՛ս նկարը): Տարբեր
    գնդակներին համապատասխանում են
    տարբեր զանգվածներ: Ո՞ր գնդակի
    զանգվածն է 30 գ:
    (A) A (B) B (C) C (D) D
    (E) Կարող է լինել թե՛ A, թե՛ B գնդակը:
  5. Մարզադաշտում հանդիպեցին A, B, C, D
    և E մարզիկները: Նրանցից ոմանք ձեռքով
    բարևեցին միմյանց. Aն
    և Bն ձեռք սեղմեցին միայն մեկական անգամ, իսկ Cն, Dն
    և E-ն՝ երկուական անգամ: Հայտնի է, որ Aն սեղմեց Eի ձեռքը: Մարզիկներից ո՞ր երկուսը
    ձեռքով հաստատ չեն բարևել միմյանց։
    (A)
    С-ն ու Dն (B)
    С-ն ու
    Е-ն (C)
    В-ն ու Cն (D)
    В-ն ու
    Е-ն (E)
    В-ն ու Dն
  6. Կենգուրու Կենգայի տան սենյակները համարակալված են (տե՛ս
    նկարը): Նա մտնում է սլաքով ցույց տրված գլխավոր դռնով, անցնում
    որոշ սենյակներով
    և դուրս գալիս տնից A, B, C, D
    և E դռներից մեկով:
    Տան միջով անցնելիս Կենգան ամեն անգամ մտնում է այն սենյակը, որի
    համարն ավելի մեծ է այն սենյակի համարից, որտեղ նա գտնվում է: Ո՞ր
    դռնով է Կենգան դուրս գալիս տնից:
    (A) A (B) B (C) C (D) D (E) E
  1. Նկարազարդ ապակյա պատկերը շրջում
    են, ինչպես ցույց է տրված նկարում:
    Պատասխանի տարբերակներում բերված
    պատկերներից ո՞րը կտեսնենք 3 շրջումից
    հետո:
    (A) (B) (C) (D) (E)
  2. Նունեն թղթի վրա գրեց 1, 2, 3, 4, 5, 6, 7
    և 8 թվերը, այնուհետև բաժանեց դրանք երկու
    քառյակների այնպես, որ այդ քառյակների թվերի գումարները հավասար լինեն։
    Պարզվեց, որ 1
    և 3 թվերը գտնվում են միևնույն քառյակում։ Պատասխանի
    տարբերակներում բերված թվերից ո՞րը կլինի 1-
    ի
    և 3-
    ի հետ նույն քառյակում։
    (A) 2 (В) 4 (С) 5 (D) 6 (Е) 7
  3. Նկար 1-ում պատկերված ժապավենը կարող է ամրացվել հինգ եղանակով: Նկար 2-ում
    պատկերված է մեկ անցքով ամրացված ժապավենը: Որքանո՞վ է մեկ անցքով ամրացված
    ժապավենը երկար բոլոր հինգ անցքերով ամրացված ժապավենից:
    (A) 4 սմ-ով (B) 8 սմ-ով (C) 10 սմ-ով (D) 16 սմ-ով (E) 20 սմ-ով
  4. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին
    և Լուսինեն: Նրանք 5, 8, 13
    և 15
    տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ
    Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է
    Լուսինեն։
    (А) 5 (B) 8 (C) 13 (D) 15 (Е) Հնարավոր չէ որոշել:
  5. Նանեն ցանկանում է 1-ից մինչև 7 թվերից յուրաքանչյուրը գրել նկարում
    բերված վանդակներում այնպես, որ յուրաքանչյուր վանդակում գրված
    լինի միայն մեկ թիվ: Երկու հաջորդական թիվ չի կարելի գրել երկու
    հարևան վանդակներում: Հարևան վանդակներն ունեն ընդհանուր կողմ
    կամ ընդհանուր գագաթ: Ի՞նչ թիվ կամ թվեր կարող է Նանեն գրել «?»
    նշանով վանդակում:
    (A) բոլոր յոթ թվերը (B) միայն կենտ թվերը (C) միայն զույգ թվերը
    (D) միայն 4-ը (E) միայն 1-ը և 7-ը
  6. Վիշապին հաղթելու համար Գևորգը պետք է կտրի նրա բոլոր գլուխները: Գևորգը սկսում
    է հերթով կտրել վիշապի գլուխները: Ամեն անգամ իրար հետևից 3 գլուխ կտրելուց հետո
    Գևորգը տեսնում է, որ վիշապի մեկ նոր գլուխ է աճում: Գևորգը հաղթում է վիշապին՝
    կտրելով ընդամենը 13 գլուխ: Քանի՞գլուխ ուներ վիշապը սկզբում:
    (A) 8 (B) 9 (C) 10 (D) 11 (E) 12

Оставьте комментарий